Հետևեք մեզ։

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին․ Պետդեպ

10:00, 21 նոյեմբեր 2023
Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին․ Պետդեպ

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։

 

Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել բանացություններին նպաստողի դերը։

 

«Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին:  ԱՄՆ-ն կարևոր է համարում երկու երկրների դեմ առ դեմ բանակցելը երկարաժամկետ համաձայնության հասնելու համար», - ասել է Միլլերը։