Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները, սերմերը այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ այս խաղաղությանը նպաստելու և լուրջ հաջողությունների հասնելու համար Հայաստանը պետք է տարածաշրջանից ներս նայի և շարունակի բանակցությունները Ադրբեջանի հետ. «Ադրբեջանը լավ մտադրություններ ունի։ Ապահովվեց մեր երկրի ինքնիշխանությունը, տարածաշրջանում ի հայտ եկավ նոր ստատուս քվոն, և այս ստատուս քվոն լեգիտիմ է՝ հիմնված արդարության, միջազգային իրավունքի վրա։ Նախկին ստատուս քվոն, որը Հայաստանը ստեղծել էր ադրբեջանական հողերի «բռնազավթմամբ», պաշտպանում էին նաև Հայաստանին աջակցող Մինսկի խմբի անդամները, դա անարդար էր և անընդունելի»։