Ջո Բայդենը Սպիտակ տանն անցկացրել է երկու հնդկահավի «ներման» ավանդական խորհրդանշական արարողությունը։
Միջոցառումը տեղի է ունեցել Գոհաբանության օրվան ընդառաջ, որն այս տարվա նոյեմբերի 23-ին է:
Ենթադրվում է, որ այս կատակ ավանդույթով Սպիտակ տանն առաջին անգամ հնդկահավերի կյանքը խնայել են 1863 թվականին՝ Աբրահամ Լինքոլնի նախագահության օրոք:
Խոհարարի դանակից փրկված թռչուններին, սովորաբար, նվիրում են դպրոցներին, մանկապարտեզներին, այլ ուսումնական հաստատություններին կամ տեղական կենդանաբանական այգիներին: