Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 3-6-ը Հռոմ կմեկնեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Hayastan.news-ն այս մասին տեղեկանում է Ազգային ժողովից։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ալեն Սիմոնյանը։
Ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը, կվճարվի ՀՀ բյուջեից։