Հետևեք մեզ։

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին

14:22, 21 նոյեմբեր 2023
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
  «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է` ուղղված երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը, զարգացած տնտեսություն ունենալուն և առողջապահական ոլորտի բարելավմանը` հիմնված օրենքի գերակայության վրա»,-նշել է դեսպանը:
  «Գնահատելի է Ձեր անձնական ներդրումը հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և առողջապահական տարբեր ծրագրերի իրականացման հարցում»,-նշել է նախարարը:
  Երկկողմ գործակցության վերջին ձեռքբերումներից են`նորագույն, ճշգրիտ ախտորոշման բժշկական սարքավորումների նվիրաբերումը Երևանի և մարզերի առողջապահական հաստատություններին, վերջին սերնդի սարքավորումներով համալրված շտապօգնության 39 մեքենաների նվիրաբերումը պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի բացում` Վանաձորի բժշկական կենտրոնում:
Առաջիկա ծրագրերը նպատակաուղղված կլինեն բժշկական կենտրոնների վերազինմանը և ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարմանը:

Վերլուծական