Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է հայտարարություն Միացյալ Նահանգների Սենատի՝ «Հայաստանի պաշտպանության ակտի մասին» հայտարարության կապակցությամբ։
Այս մասին հայտնել է պատգամավոր Կամիլա Ալիեւան։
«Ադրբեջանի խորհրդարանը մերժում է Սենատի նոյեմբերի 15-ի որոշումը: Միացյալ Նահանգների նման գործողությունները վնասում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ընդգծել է նա։
Հայտարարության մեջ ասվում է. «Ցավոք, ԱՄՆ-ն կրկնել է 1992 թվականին Ադրբեջանի հանդեպ թույլ տված սխալը»։
Նշենք, որ ավելի վաղ վերոնշյալ հայտարարությունն ընդունելու համար Ադրբեջանի խորհրդարանում հանձնաժողով էր ստեղծվել։