Մենք Բաքվից ակնկալում ենք առաջնորդություն այս հարցում, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Տոյվո Կլաարը։
«Եվրամիությունը ցանկանում է ամուր հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ։ Մենք Ադրբեջանին տեսնում ենք որպես Եվրամիության համար կարևոր գործընկեր և ցանկանում ենք ընդլայնել այդ հարաբերությունները։ Կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դրական կողմերի վրա։ Հիմա լավ ժամանակ է դա իրականություն դարձնելու համար։ Մենք Բաքվից ակնկալում ենք առաջնորդություն այս հարցում, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է Կլաարը։