Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով քաղաքի կենտրոնում խանութի ցուցափեղկից մուշտակ է գողացել։ Հանցագործությունը ֆիքսել են տեսախցիկները, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով ոստիկանությանը։
Կադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը մոտենում մուշտակին, վերցնում այն, դնում ուսապարկի մեջ և արագ հեռանում։
Գերատեսչությունը հայտնել է, որ ձերբակալվածին հաջողվել է վաճառել գողացված գույքը և ծախսել դրանից ստացված գումարը։ Նա իր գործողություններով խանութին պատճառել է ավելի քան 230 հազար ռուբլու վնաս։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 158 հոդվածի («գողություն») հատկանիշներով։ Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Տեսանյութն՝ այստեղ։