Հետևեք մեզ։

Ադրբեջանը ռազմական ուժով հասել է մի շարք նպատակների Ղարաբաղում, որը դուր չի եկել ԵՄ-ին․ Կլաաար

15:15, 21 նոյեմբեր 2023
Ադրբեջանը ռազմական ուժով հասել է մի շարք նպատակների Ղարաբաղում, որը դուր չի եկել ԵՄ-ին․ Կլաաար

Ադրբեջանը ռազմական ուժի հաշվին հասել է մի շարք նպատակների, իսկ Եվրամիությանն ու Եվրամիության անդամներին դուր չի եկել, թե ինչպես է դա ձեռք բերվել։ Խոսքը Ղարաբաղում ռազմական գործողությունների մասին է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Տոյվո Կլաարը։

 

«Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանալին Ադրբեջանի ձեռքում է։ Եթե ​​մեծ ես, եթե ուժեղ ես, ուրեմն քեզնից ավելի շատ ակնկալիք կա։ Սա է ներկա իրավիճակի էությունը։ Ուստի մենք ակնկալում ենք առաջնորդություն Ադրբեջանից, որովհետև  գիտենք, որ հիմա ճիշտ ժամանակն է, հնարավորություններ կան, պետք է դրանք օգտագործել»,- ասել է Կլաարը։

Վերլուծական