Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի սպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին նա խոսել է The Sun-ին տված հարցազրույցում։
«Սա պատերազմ է, և Ուկրաինան բոլոր իրավունքներն ունի պաշտպանելու մեր հողը», - ասել է Զելենսկին՝ պատասխանելով հրապարակման համար լրագրողի հարցին, թե արդյոք Կիևը կօգտվի Պուտինին սպանելու հնարավորությունից, եթե նման հնարավորություն լինի։
Զելենսկին նաև հավելել է, որ 2022 թվականի փետրվարից ի վեր իր դեմ առնվազն հինգ մահափորձ է եղել։