Հետևեք մեզ։

Երբ շոու էր պետք՝ գլխավորը դատախազը 11 անգամ ԱԺ-ում ասաց՝ Գրիգորի Խաչատուրով, այդ ժամանակ գաղտնի բան չկար, հիմա ասում են՝ գաղտնի է․ Միհրան Պողոսյան

15:58, 21 նոյեմբեր 2023
Երբ շոու էր պետք՝ գլխավորը դատախազը 11 անգամ ԱԺ-ում ասաց՝ Գրիգորի Խաչատուրով, այդ ժամանակ գաղտնի բան չկար, հիմա ասում են՝ գաղտնի է․ Միհրան Պողոսյան

 

Եթե դատարանը ցանկանար դատապարտել Գրիգորի Խաչատուրովին, ապա մինչև դեկտեմբերի 16-ը պետք է այս գործով դատավճիռ լինի, այլ ցանկացած պարագայում Գրիգորի Խաչատւուրովը չի կարող պատիժ կրել, որովհետև վաղեմության ժամկետն անցնում է և նախկինում տրված կալանքն անօրինական է դառնում։

 

Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն, ասաց Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը «Մենք ենք այս գործի ընթացքում առաջարկել, որ ձեզ լծակ ենք տալիս, որ մեզ դատեք եկեք գործն առանձնացնենք, գործը հրապարակային դարձնենք, բոլոր գործողություններից հրաժարվում են արհեստականորեն։ Էն սկզբից շոու էր պետք, գլխավոր դատախազը գնացել էր Ազգային ժողով այս գործի մասին հրապարակային խոսում էր Սեյրան Օհանյանի անձեռնմխելիության հարցը քննարկելիս, 11 անգամ ասել է Գրիգորի Խաչատուրով, ես տեսանյութ ներկայացրել եմ։ Այդ ժամանակ գաղտնի ոչ մի բան չկար, իշխանության պահանջով այս գործերը միացվեցին իրար, որպեսզի գաղտնիության շղարշով փակեն ու այդ շղարշի տակ անօրինական գործողություններն անեն»,-ասաց պաշտպանը։

 

Նրա խոսքով՝ իրենք գործիքակազմն առաջարկել են, որ դատավճիռ հասցնեն իրականացնել,սակայն դատական իշխանությունը հրաժարվում է, իսկ մինչև դեկտեմբերի 16-ը դատապարտել չեն հասցնի, դեռ բացարկների փուլում են․ «Հետևաբար, հետո հանկարծ թող չասեն, թե հանցագործ էր, պարզապես չհասցրեցինք դատել։ Մենք ենք իրենց առաջարկել գործն առանձնացնել և դատել, ուրեմն ձեզ պետք չի դատել, ձեզ պետք է Խաչատուրովին պահել կալանքի տակ»։

 

Վերլուծական