Սիրելի երևանցիներ, ավագանու հարգելի անդամներ, իրապես ցավում եմ միջադեպի համար, ինձ մեղավոր եմ համարում դրա համար, որ չեմ կարողացել դա կանխել` որպես նիստը վարող։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ավագանու նիստի ընթացքում Անի Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։
Ավինյանը հայտնել է նաև, որ նիստը տեղափոխվում է վաղը, աշխատանքները կշարունակեն առավոտյան։
Նշենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու նիստի ժամանակ վիճաբանեցին «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը: Խաչատրյանի ելույթը ընդհատելու համար վերջինս նրան «կոյուղաջրերի թագուհի» անվանեց, որից հետո Աղեկյանը Խաչատրյանի վրա ջուր լցրեց, սկսվեց քաշքշուք: