Նոյեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով կմասնակցի G20-ի արտահերթ գագաթնաժողովին, որտեղ կքննարկվի համաշխարհային տնտեսության և ֆինանսների հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառման ընթացքում «ծրագրվում է ամփոփել Հնդկաստանի նախագահության այս տարվա արդյունքները, քննարկել համաշխարհային տնտեսության և ֆինանսների հետ կապված իրավիճակը, կլիմայի օրակարգը, թվայնացման հարցերը և այլ թեմաներ»։