Հետևեք մեզ։

Աշտարակում քաղաքացին ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է թմրանյութ (տեսանյութ)

17:28, 21 նոյեմբեր 2023
Աշտարակում քաղաքացին ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է թմրանյութ (տեսանյութ)

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին հիմնավոր տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է թմրանյութ:


Նոյեմբերի 15-ին նա հայտնաբերվեց «Կարմիր հողեր» կոչվող տարածքում, ձերբակալվեց ու տեղափոխվեց Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մեկ կաթուցիչ և կանեփանման զանգվածով երեք փաթեթ: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, որը պատրաստել ու պահել է իր համար: Նաև հավելեց, որ նույն զանգվածից, մեծ քանակությամբ, ունի իր շինություններում:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ «Կարմիր հողեր» տարածքի ապօրինի երկու կառույցներում կատարվեց խուզարկություն: Ապակե 24 տարաներից երեքում հայտնաբերվեց թղթե 20 փաթեթ` չորսական գրամ կանեփանման զանգվածներով: Մյուսներում ընդհանուր առմամբ կար 2,5 կգ նույն զանգվածից:


55-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: