Ռուսաստանում Պետդումայի պատգամավոր Լանտրատովան առաջարկել է Ռուսաստանում թոռների ծնվելու առթիվ լրացուցիչ 5 օր արձակուրդ տրամադրել տատիկ-պապիկներին։
«Երեխայի ծննդյան ժամանակ գործատուները պարտավոր են գրավոր դիմումի հիման վրա աշխատողին տրամադրել արձակուրդ մինչև հինգ օրացուցային օր: Ռուսաստանում, ավանդաբար, ավագ հարազատներն օգնում են ընտանիքի կրտսեր անդամներին, այդ թվում՝ երեխաներին մեծացնելու հարցում: Նորամուծությունը կօգնի ամրապնդել հարաբերությունները ընտանիքում, քանի որ այն հնարավորություն կտա աշխատող տատիկներին ու պապիկներին աջակցել նորածին ունեցող ընտանիքի կյանքի սկզբնական կազմակերպմանը»: