Հետևեք մեզ։

Հայաստան է ժամանել Իրաքի նախագահը

17:49, 21 նոյեմբեր 2023
Հայաստան է ժամանել Իրաքի նախագահը

Հայաստան է ժամանել Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» օդանավակայանում Իրաքի նախագահին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

 

Իրաքի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։   

 

Նշենք, որ Իրաքի նախագահը Երևան է ժամանել Բաքվից։  Ադրբեջան կատարած իր այցի շրջանակում նա հանդիպել էր այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նրանք նաև համատեղ ասուլիս էին անցկացրել։