Տաթևիկ Վիրաբյանը տան ճանապարհին է: Այսօրվանից սկսվում է նրա երկամսյա տնային կալանքի ժամկետը: Այս մասին գրել է Վիրաբյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
«Անկալում եմ, որ երկու ամիս չի տևի և մոտ ժամանակներս Տաթևը կազատվի նաև տնային կալանքից: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ արգելված է Տաթևի հաղորդակցությունն այլ անձանց հետ: Հյուր չգնաք, չզանգեք»,-գրել է Բաբայանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Սեպտեմբերի 24–ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է։