Բրյուսելում կարծում են, որ Եվրոպան այգի է, մնացածը՝ ջունգլիներ. այս մասին ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և պատմել է, թե ինչպես է Մոսկվան առաջարկել Ռուսաստան–Ուկրաինա–ԵՄ եռակողմ խումբ ստեղծել, որպեսզի բաց երկխոսության միջոցով հանգեն փոխընդունելի լուծումների։
Նրա խոսքով` այդ տարիներին Մոսկվան նույնիսկ առաջարկեց ստեղծել եռակողմ խումբ՝ Ռուսաստան–Ուկրաինա–ԵՄ, որպեսզի բաց երկխոսության միջոցով քննարկվեն բոլոր մանրամասները։
«Նպատակն էր գնահատել իրավիճակը և միջոցներ մշակել, որոնք կպաշտպանեին Ուկրաինայի և ՌԴ–ի առևտրատնտեսական շահերը։ Բայց դա կտրուկ դժգոհություն առաջացրեց Արևմուտքում։ Եվրահանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ասաց, որ այդ մասին խոսք լինել չի կարող։ Դիրքորոշումն արձանագրվեց հստակ, բաց և անզիջում»,– ասաց դեսպանը։
ԵՄ–ն, նրա խոսքով, քաղաքական առաջնահերթություն համարեց նախկին խորհրդային հանրապետությունների հարաբերություններում պառակտում մտցնելը: