Երեկ՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Citroen մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս՝ «Շանգրի լա» խաղատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարին, այնուհետև գլորվելով բախվել հողաթմբերին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։