Հետևեք մեզ։

Իսրայելի նախագահը կոչ է անում անհապաղ դադարեցնել դատաիրավական բարեփոխումների գործընթացը

10:05, 27 մարտ 2023
Իսրայելի նախագահը կոչ է անում անհապաղ դադարեցնել դատաիրավական բարեփոխումների գործընթացը

Իսրայելի նախագահ Հերցոգը կոչ է արել կառավարությանը անհապաղ դադարեցնել դատական ​​համակարգի բարեփոխումները։

«Հանուն Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն պատասխանատվության, կոչ եմ անում դադարեցնել օրենսդրական գործընթացը»,- գրել է պետության ղեկավարը Twitter-ի իր էջում։ Նախագահը նշել է երկրում ծայրահեղ լարված է սոցիալ-քաղաքական իրավիճակը, խորն անհանգստություն է պատել ազգին, ազգային անվտանգությունը, տնտեսությունը, հասարակությունը՝ ամեն ինչ վտանգի տակ է։

Նշենք, որ Իսրայելում մարտի 26-ի երեկոյան սկսված ինքնաբուխ բողոքի ցույցերի պատճառը պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հրաժարականն էր, որի մասին հայտարարել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա այս որոշումը կայացրել էր այն բանից հետո, երբ մեկ օր առաջ Գալանտը բացահայտորեն հանդես է եկել դատաիրավական բարեփոխումների կասեցման օգտին, և որը առաջացրել է ընդդիմության զանգվածային բողոքը։ Իսրայելի փողոցներ է դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ։

Վերլուծական