Ադրբեջանում նոյեմբերի 21-ին 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանի Ղուբա կայարանից 28 կմ հյուսիս-արևմուտք, իսկ օջախը՝ 6 կմ խորության վրա:
Ըստ կենտրոնի հաղորդած տվյալների՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ: