Բրիտանացի գիտնականները մտադիր են «վերակենդանացնել» մամոնտին մինչև 2028 թվականը,-հայտնում է Daily Mail-ը։
Բրիտանական Colossal Biosciences բիոտեխնոլոգիական և գենետիկական ինժեներական ընկերությունը հայտարարել է մինչև 2028 թվականը մամոնտներին վերստեղծելու մտադրության մասին: Այս ընկերության ծրագրերի համաձայն՝ 4 հազար տարի առաջ անհետացած տեսակի ձագը կծնվի հինգ տարի հետո։
Փորձագետները պատրաստվում են հայտնաբերված նմուշներից վերականգնել մամոնտի գենոմը և լրացնել բացերը՝ օգտագործելով ժամանակակից ասիական փղերի ԴՆԹ-ն: Նրանց գենոմները 99,6%-ով նույնական են։
Ընկերությունը նաև պետք է գտնի պետություններ, որոնք թույլ կտան մամոնտներին ազատ արձակել իրենց տարածքներում:
Նախատեսվում է, որ սաղմերը փոխպատվաստելու են փոխնակ մայրեր փղերի միջոցով։