Հետևեք մեզ։

Հայաստանի պաշտպանության նախարարը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ «Ազատություն»

21:24, 21 նոյեմբեր 2023
Հայաստանի պաշտպանության նախարարը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ «Ազատություն»

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ «Ազատության» հարցին ի պատասխան այս մասին հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:

ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին կայանալիք Արտգործնախարարների նիստին էլ, ինչպես հայտնի դարձավ քիչ առաջ, չի մասնակցելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: