Հետևեք մեզ։

Եվրո-2024. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Խորվաթիայի դեմ խաղում

22:36, 21 նոյեմբեր 2023
Եվրո-2024. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Խորվաթիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում հյուրընկալվել է Խորվաթիային։

Հայաստանի թիմի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է մեկնարկային կազմը․

Չանչարեւիչ, Կալիսիր, Տիկնիզյան, Ստյոպա Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, Հովհաննես Հարությունյան, Կամո Հովհաննիսյան, Էդուարդ Սպերցյան, Էդգար Սեւիկյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Լուկաս Սելարայան։

Խորվաթիա - Հայաստան հանդիպումը Զագրեբում կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հայաստանի հավաքականը զրկվել է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։