Հետևեք մեզ։

Սա այն երաժշտական աշխատանքներից է, որը ոչ թե ես եմ նախաձեռնել, այլ որպես հյուր հրավիրված եմ եղել․ Սիրուշոն՝ վերջին տեսահոլովակի մասին

23:18, 21 նոյեմբեր 2023
Սա այն երաժշտական աշխատանքներից է, որը ոչ թե ես եմ նախաձեռնել, այլ որպես հյուր հրավիրված եմ եղել․ Սիրուշոն՝ վերջին տեսահոլովակի մասին

Երգչուհի Սիրուշոն նոր՝ «Ինձանից ավել» տեսահոլովակի վերաբերյալ գրառում է արել, պարզաբանելով, թե ինչպես է ստեղծվել երգը․ «Սա այն երաժշտական աշխատանքներից է, որը ոչ թե ես եմ նախաձեռնել, այլ որպես հյուր հրավիրված եմ եղել մասնակցելու և իմ երաժշտական ներդրումն ունենալու, ինչի համար շնորհակալ եմ թե՛ հրավերի, թե՛ վստահության համար։


Հյուրախաղերի մեջ էի, երբ Վիկտորն ուղարկեց երգի իր տարբերակը, շատ արագ ավելացրեցի իմ հատվածները: Հետո հավաքվեցին Ամերիկայում բնակվող մի խումբ տաղանդավոր հայեր, և միասին կազմակերպեցինք նկարահանումները։ Եթե համաձայնվում եմ մասնակցել որևէ նախագծի, փորձում եմ հնարավորինս ներգրավվածություն ցուցաբերել։ Ուրախ եմ, որ երգն այսքան սիրվել է, ու շնորհակալ եմ յուրաքանչյուր դրական խոսքի համար»։