Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում հյուրընկալվել է Խորվաթիային։ 43-րդ րոպեին խորվաթներին հաջողվեց գրավել Չանչարևիչի դարպասը և հայտնվել մրցակցային աղյուսակի առաջին հորիզոնականում՝ գերազանցելով Թուրքիային։
Գոլի հեղինակ դարձավ Անտե Բուդիմիրը։
Առաջին խաղակեսն ավարտվեց 1։0 հաշվով։
Երկրորդ խաղակեսի մեկնարկին Պետրակովը փոփոխություն իրականացրեց՝ Լուկաս Սելարայանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Վահան Բիչախչյանը։
2 փոփոխություն իրականացրել է Խորվաթիայի հավաքականի մարզիչը։
70-րդ րոպեին Պետրակովը կրկին գնում է փոփոխությունների․ Հովհաննես Հարութունյանը հեռանում է, խաղադաշտ է մտնում Արտակ Դաշյանը։ Սերոբյանն էլ փոխարինում է Սևիկյանին։
72-րդ րոպեին Ռանոսին փոխարինեց Միրանյանը։
86-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանին փոխարինում է Էրիկ Փիլոյանը։
90-րդ․ 3 րոպե ավելացվեց հիմնական խաղաժամանակին։
Հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով․ Խորվաթիան նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր։