Հետևեք մեզ։

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի եւ մերկասառույցով ճանապարհներ

09:03, 22 նոյեմբեր 2023
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի եւ մերկասառույցով ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Լանջիկ-Մաստարա և Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Սարավան-«Զանգեր», Ալագյազ-Արթիկ, Լանջիկ-Մաստարա, Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհներին, Աշոցքի և Լանջիկի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։