Հետևեք մեզ։

Ինչո՞ւ է գործակարգավարական նիստը վարում Տիգրան Ավինյանը, այլ ոչ թե առաջին տեղակալը

10:18, 27 մարտ 2023
Ինչո՞ւ է գործակարգավարական նիստը վարում Տիգրան Ավինյանը, այլ ոչ թե առաջին տեղակալը

Երևանի քաղաքապետարանում այսօր մեկնարկել է գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը, որը Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո վարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա, հիշեցնենք, քաղաքապետի առաջին տեղակալը չէ, և քաղաքապետի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականություններն անցնում են նրա առաջին տեղակալին, որն այս դեպքում Լևոն Հովհաննիսյանն է։ Ըստ այդմ՝ գործակարգավարականն էլ պետք է նա վարեր, բայց Ավինյանն է վարում։

Տիգրան Ավինյանը նիստի սկզբում այս հանգամանքն այսպես բացատրեց․ «Երևանի փոխքաղաքապետեր պարոն Մաչյանի, պարոն Գրիգորյանի, պարոն Հովհաննիսյանի հետ որոշակի աշխատանքի բաժանում ենք արել և բաշխել ենք աշխատանքները, ըստ այդմ՝ գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես»։