Հետևեք մեզ։

Իրաքի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

11:39, 22 նոյեմբեր 2023
Իրաքի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Երևանում նա հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։