Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօրվա նիստում ավագանու երեք անդամների զգուշացում տվեց երեկվա միջադեպից հետո։
«Ուզում եմ իմ լիազորությունների շրջանակում 3 զգուշացում տալ տիկին Սոնա Աղեկյանին, տիկին Նարինե Հայրապետյանին և տիկին Անի Խաչատրյանին։ Խնդրում եմ, գնատահել այն հետևանքները, որ կարող է ունենալ հնչած խոսքը։ Խոսքը եթե պարունակում է բռնություն, ինչ–որ փուլում վերածվում է ֆիզիկական բռնության»,- ասաց Ավինյանը և նախազգուշացում տվեց Երևանի վարչական շրջանների բոլոր այն ղեկավարներին, որոնք երեկ մասնակցել են Երևանի քաղաքապետարանի միջանցքում տեղի ունեցած ծեծկռտուքին։