Ռուս դերասանուհի Պոլինա Մենշիկը մահացել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ստարոբեշևսկի շրջանի Կումաչովո գյուղի գնդակոծության ժամանակ։ Արտիստի մահվան մասին տեղեկությունը հաստատել է Սանկտ Պետերբուրգի «Պորտալ» թատրոն-ստուդիան, որում արտիստը բեմադրել է «Վերջին փորձությունը» մյուզիքլը։ «Վերջին փորձություն» ներկայացումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, կնվիրվի նրա հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ականատեսների՝ հրետակոծության ժամանակ մեկ հրթիռը «ջարդել է կամավորների մեքենաները, երկրորդը քանդել է արտիստների հանդերձարանն ու բեմը»,- հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։
Տեսանյութն՝ այստեղ