Հետևեք մեզ։

Ռազմական ոստիկանության պետն այցելել է զորամասեր, հանձնարարություններ տվել

12:28, 22 նոյեմբեր 2023
Ռազմական ոստիկանության պետն այցելել է զորամասեր, հանձնարարություններ տվել

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է ՀՀ ՊՆ զորամասեր, հանդիպել զորամասերի սպայական անձնակազմի հետ։

ՌՈ պետը հորդորել է զորամասերում խստագույնս հետևել կանոնադրային առողջ հարաբերություններին և ջանք չխնայել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումները պատշաճ իրականացնելու համար՝ նշելով, որ  դրանք պաշտպանության նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։

Շրջայցի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը եղել է նաև ՌՈ Արարատի և Վայքի տարածքային բաժիններում:

Անցկացված խորհրդակցությունների ընթացքում Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարություններ` ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, մասնավորապես՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավվման, սպասարկվող զորամասերում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները կանխարգելելու, արատավոր բարքերը վերացնելու ուղղությամբ։

May be an image of 5 people