Հետևեք մեզ։

Գնամ, ի՞նչ անեմ այնտեղ. Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ չի մասնակցելու ՀԱՊԿ-ի առաջիկա միջոցառմանը

13:05, 22 նոյեմբեր 2023
Գնամ, ի՞նչ անեմ այնտեղ. Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ չի մասնակցելու ՀԱՊԿ-ի առաջիկա միջոցառմանը

 

Դեկտեմբերին ՀԱՊԿ-ի  միջոցառում կա, ես նույնպես չեմ մասնակցելու։Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը չեն մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին։

 

«Այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ը փաստացի իր պարտավորությունները որևէ ձևով չի կատարել, գնամ, ի՞նչ անեմ։ Չմասնակցելու իմ որոշման մասին արդեն տեղեկացրել եմ ՀԱՊԿ գործընկերներին, տեղյակ են»,-ասաց նա։

 

Սիմոնյանը նշեց՝ ՀԱՊԿ-ից իր որոշման վերաբերյալ արձագանք չկա, կարծում է՝ չի էլ լինի։