Հետևեք մեզ։

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում կալանավորված արցախցի նախկին պաշտոնյաներին

13:41, 22 նոյեմբեր 2023
ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում կալանավորված արցախցի նախկին պաշտոնյաներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին պաշտոնյաներին։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը։

 

Նա նշել է, որ այս այցելությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հետաքրքրվել են կալանավորների պահման պայմաններից և նրանց նկատմամբ վերաբերմունքից։

 

«ԿԽՄԿ-ն ստուգում է, թե արդյոք պայմաններ ստեղծվե՞լ են, որպեսզի վերջիններս կարողանան կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։ Այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,-ասել է Կոիչը։