Իսրայելական i24 հեռուստաալիքի լրագրողը հայտնում է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում 4-օրյա հրադադարի վերաբերյալ։
Լրագրողը նշել է՝ ակնկալում են, որ հրադադարը կսկսվի վաղը առավոտյան։
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի հետ Գազայի հատվածում մարդասիրական քառօրյա դադար սահմանելու մասին համաձայնության վերաբերյալ՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցմամբ, 150 պաղեստինցի գերիների դիմաց 50 իսրայելցի պատանդների ազատ արձակմամբ։