Հայտնի են դարձել ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցի պատանդներին ազատ արձակելու մանրամասները։ Այս մասին հայտնել է իսրայելական «Channel 12» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ համաձայնագիրը նախատեսվում է կյանքի կոչել հինգշաբթի կամ ուրբաթ (նոյեմբերի 24-ին կամ 25-ին)։
Կատարի միջնորդությամբ կնքված համաձայնագրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող 50 իսրայելցիներ ազատ կարձակվեն Իսրայելի բանտերում գտնվող 150 պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Համաձայնագիրը ներառում է նաև մարդասիրական օգնության և վառելիքի մուտք Գազա։
Իսրայելական հեռուստաալիքը հայտնել է, որ ազատ արձակվող իսրայելցիների թվում կլինեն 30 երեխա, 8 մայր և ևս 12 կին։ Իսրայելական կողմը յուրաքանչյուր իսրայելացու դիմաց երեք պաղեստինցի բանտարկյալի կազատի։ Սպասվում է, որ 4-օրյա հրադադարի ընթացքում ամեն օր ազատ կարձակվեն 12-13 իսրայելցի պատանդներ։
Հաղորդվում է, որ ևս 20 իսրայելցի պատանդներ կարող են ազատ արձակվել հրադադարի 2 օր երկարաձգման դեպքում։ «Իսրայելական բանակը կշարունակի վերահսկել Գազայի հյուսիսային հատվածը, վառելիքը Գազա կմտնի միայն հրադադարի ընթացքում»,- հաղորդում է աղբյուրը։