Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Այս մասին նա հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
«Սա ֆուտբոլային կարիերայի ավարտ է, բայց հետաքրքիր ճանապարհի սկիզբ», - ասել է Օզբիլիզը։
Օզբիլիսը հայտնել է նաև ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Նշենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա 2023թ. դեկտեմբերի 23-ին։