Հետևեք մեզ։

2021-ին Հայաստանի ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին՝ աջակցության համար, սակայն ռուսական կողմը մերժել է․ Զատուլինը հայտնել է պատճառը

15:40, 22 նոյեմբեր 2023
2021-ին Հայաստանի ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին՝ աջակցության համար, սակայն ռուսական կողմը մերժել է․ Զատուլինը հայտնել է պատճառը

 

Ժամանակին զգուշացրել եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետևանքների մասին՝ ռուս-հայկական հարաբերությունների տեսանկյունից, բայց ինձ չեն լսել։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը  «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում։

 

«Ինձ ասում էին` կտրվել եք իրականությունից, նրան ժողովուրդն է սատարում։ Ասում էին` մենք չենք կարող համագործակցել ընդդիմության հետ, աշխատում ենք ղեկավարների հետ։ 2020 թվականին նա ձախողեց ռազմական գործողությունը, կարծում եմ՝ միտումնավոր արեց, քանի որ պետք էր ազատվել Ղարաբաղից»,- ասել է քաղաքական գործիչը։

 

Զատուլինն ասել է՝ երբ Փաշինյանը որոշեց 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմեց Ռուսաստանի Դաշնությանը և աջակցություն խնդրեց։ Սակայն ռուսական կողմը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ էր դրել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին։ Ըստ նրա՝ Մոսկվայում կարծում էին, որ փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել։