Հայաստանը ցուցադրում է իր արտաքին քաղաքականությունը արմատապես վերակողմնորոշելու մտադրությունը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իմ կարծիքով, սա իրական մտադրությունները թաքցնելու բացահայտ փորձ է, պարզ է, որ խոսքը արտաքին հարաբերություններում երկրի կողմնորոշման արմատական փոփոխության մասին է, իմ կարծիքով՝ դա արվում է շատ հստակ հուշումով»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով հայաստանյան հայտարարությունները, թե Երևանը մտադիր չէ փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը։