Հայաստանի ղեկավարության՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումն, իհարկե, ափսոսանք է առաջացնում։ Դա չի բխում հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում տարբեր հանդիպումներին հայ պաշտոնյաների չմասնակցելուն:
«Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ հայ գործընկերները մտադիր չեն արգելափակել կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքը, խոչընդոտել համաձայնեցված փաստաթղթերի հաստատմանը։ Ըստ էության, դա բաց դռներ է թողնում Երևանի համար և թույլ է տալիս հետագայում կրկին միանալ աշխատանքին»,- նշել Է Զախարովան։