Հետևեք մեզ։

Լուկաս Սելարայանը դարձել է Եվրո-2024-ի որակավորման փուլում Հայաստանի ընտրանու լավագույն ռմբարկուն

19:17, 22 նոյեմբեր 2023
Լուկաս Սելարայանը դարձել է Եվրո-2024-ի որակավորման փուլում Հայաստանի ընտրանու լավագույն ռմբարկուն

Լուկաս Սելարայանը 3 գնդակով դարձավ Եվրո-2024-ի որակավորման փուլում մեր ընտրանու լավագույն ռմբարկուն։

 

Լուկասը բոլոր գոլերը խփել է Ուելսի հավաքականի հետ կայացած ընտրական երկու հանդիպումներում:

 

Սելարայանն ընդգրկվեց ազգային հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Ուելսի ընտրանու դարպասը գրավելով 31 տարեկան 151 օրական հասակում։

Ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, ով հավաքականում աչքի է ընկել 36 տարեկան 311 օրական հասակում՝ 2009թ. գրավելով բելգիացիների դարպասը: