Հետևեք մեզ։

Ծառուկյանի շքեղ առանձնատունը, 79 անշարժ գույք, 86 մլրդ դրամ, բաժնետոմսեր և այլ ունեցվածք բռնագանձելու պահանջով հայց է ներկայացվել դատարան (տեսանյութ)․ «Լուրեր»

21:45, 22 նոյեմբեր 2023
Ծառուկյանի շքեղ առանձնատունը, 79 անշարժ գույք, 86 մլրդ դրամ, բաժնետոմսեր և այլ ունեցվածք բռնագանձելու պահանջով հայց է ներկայացվել դատարան (տեսանյութ)․ «Լուրեր»

Գլխավոր դատախազությունը դատարան է դիմել, խնդրելով Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 42 տրանսպորտային միջոց, 8 տրանսպորտային միջոցի ձեռք բերման արժեք՝ մոտ 348 մլն դրամ, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 մլն դրամ, 79 անշարժ գույք և 10 անշարժ գույքի շուկայական արժեք, նաև 39 ընկերությունների բաժնեմասեր և բաժնետոմսեր:

Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը:

Դատախազությունը պահանջում է նաև 86 մլրդ 400 մլն դրամ, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով:

 

 

Վերլուծական