Ֆինլանդիան ուսումնասիրում է Ռուսաստանի հետ իր մնացած չորս սահմանային անցակետերը փակելու հնարավորությունը, եթե ապաստան հայցող միգրանտների հոսքը չնվազի, Reuters-ին ասել էր Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։
Կարճ ժամանակ անց Ֆինլանդիան հայտարարել է Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցակետերը փակելու մասին։
Ֆինլանդիան որոշել է մինչև փետրվարի 23-ը փակել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը, բացառությամբ Ռայա-Ջոսեպպիի անցակետի, որն ամենահյուսիսային անցակետն է։
Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։ Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը անցակետերը փակ կլինեն։
Նոյեմբերին ավելի քան 600 մարդ, առանց ԵՄ վավեր ճամփորդական փաստաթղթերի, մտել է Ֆինլանդիա Ռուսաստանի տարածքով, ինչի հետևանքով Հելսինկին փակել է մի քանի սահմանային անցումներ և մեղադրել Մոսկվային անօրինական կերպով միգրանտներ երկիր տեղափոխելու մեջ: Կրեմլը հերքում է մեղադրանքները։ Ըստ միգրացիոն իշխանությունների՝ ապաստան հայցողները գալիս են տարբեր երկրներից, այդ թվում՝ Եմենից, Աֆղանստանից, Քենիայից, Մարոկկոյից, Պակիստանից, Սոմալիից և Սիրիայից, հիշեցնում է Reuters-ը։