Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X սոցիալական ցանցում անեկդոտ է հրապարակել Ֆինլանդիայի խորհրդարանի մոտ ռուսական տանկի մասին՝ Ռուսաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի ֆոնին։ Գրառումն ուղեկցվում է լուսանկարով, որտեղ պատկերված են երկու գեր տղամարդիկ՝ կատակի հերոսները՝ ֆիններ Պեկկան և Մատտին. «Պեկկա, լսե՞լ ես, մերոնք խոցված ռուսական տանկ են տեղադրել խորհրդարանի մոտ՝ ռուսներին նվաստացնելու համար»:
«Ես վստահ չեմ, Մատտի, որ ինչ-որ խորամանկ ռուս չի թաքնվել ներսում, որպեսզի կրակի մեր օրենսդիրների վրա: Բացի այդ, նրանք արդեն հատել են սահմանը հեծանիվներով»,- մեջբերում է Մեդվեդևը հորինված կերպարների երկխոսությունը:
Նշենք, որ Ֆինլանդիան որոշել է մինչև փետրվարի 23-ը փակել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը, բացառությամբ Ռայա-Ջոսեպպիի անցակետի, որն ամենահյուսիսայինն է։
Նոյեմբերին ավելի քան 600 մարդ, առանց ԵՄ վավեր ճամփորդական փաստաթղթերի, մտել է Ֆինլանդիա Ռուսաստանի տարածքով, ինչի հետևանքով Հելսինկին փակել է մի քանի սահմանային անցումներ և մեղադրել Մոսկվային անօրինական կերպով միգրանտներ երկիր տեղափոխելու մեջ: Կրեմլը հերքում է մեղադրանքները։