Կարմիր խաչը կկարողանա այցելել Գազայի հատվածում գտնվող պատանդներին։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նա հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին թույլատրվելու է այցելել Գազայում մնացած իսրայելցի պատանդներին։
«Ես ակնկալում եմ, որ Կարմիր Խաչը կանի իր աշխատանքը, կայցելի բոլորին և նրանց կտրամադրի անհրաժեշտ դեղամիջոցները», - ասել է Նեթանյահուն: