Մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից հավաքվել և բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Պատճառն այն է, որ երեկ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսություններին է վերաբերում։
ԱԺ-ում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։