Հետևեք մեզ։

Ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են բացել Շուշիի պատմական գերեզմանատան միջով

07:17, 23 նոյեմբեր 2023
Ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են բացել Շուշիի պատմական գերեզմանատան միջով

Հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։

Արբանյակից արված կադրերը հրապարակվել է Caucasus Heritage Watch կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Գերեզմանոցը շրջապատված է խիտ անտառով, ծառերի միջև կա առնվազն 78 տապանաքար՝ հայերեն տապանագրերով, որոնք թվագրվում են 1802-1913 թվավականներին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները