Հետևեք մեզ։

ԱԱ. Ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել

07:40, 23 նոյեմբեր 2023
ԱԱ. Ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 102 կգ քաշային կարգում Կարապետյանը պոկում վարժությամբ պահեց 175 կգ և վերցրեց փոքր ոսկե մեդալը: Հրում վարժությունում նա բարձրացրեց 203 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Երկամարտի 378 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները