Հետևեք մեզ։

ՔԿԾ պետի տեղակալն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

11:08, 23 նոյեմբեր 2023
ՔԿԾ պետի տեղակալն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Արդարադատության նախարարի հրամանով՝ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Առուստամյանն ազատվել է պաշտոնից:

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող  Ա. Գրիգորյանի 2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ Ե 40/10-6179 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Առուստամյանի դիմումը.

 

Արտակ Վասիլի Առուստամյանին 2023 թվականի նոյեմբերի 23-ից ազատել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:

 

Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Ամբակում Գրիգորյանին՝ ապահովել Արտակ Առուստամյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը»,-ասվում է հրամանում։

Վերլուծական