Հետևեք մեզ։

Ադրբեջանն ընդունել է սահմանին հանդիպելու առաջարկը. ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է հանդիպման օրը

11:11, 23 նոյեմբեր 2023
Ադրբեջանն ընդունել է սահմանին հանդիպելու առաջարկը. ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է հանդիպման օրը

Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը:

 

Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

 

Ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին։